Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում նոյեմբերի 18-19-ը Վարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով։
Գործարար համաժողովի համար առանձնացվել են այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է ներառվեն համաժողովի օրակարգում, մասնավորապես՝ հաղորդակցություններ, լոգիստիկա, սննդի սպասարկում, էներգետիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Միջոցառման անցկացման վայրը՝ Վարշավա, «The Westin Warsaw»։
Համաժողովին Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել մինչև ս․թ․ հոկտեմբերի 24-ը՝ գրանցվելով հետևյալ հղումով։
Ներկայացնում ենք նաև Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության կողմից տրամադրված գործարար կազմակերպությունների ցանկը։