Ազգային ժողովում «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Նախատեսվում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի, միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։
Օրենքի նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։ Ղազարյանը նշել է, որ նախորդ տարիներին հանրային հեռարձակողներից մեկի՝ «Շողակաթ» հեռուստաալիքի հետ, պետությունը մեկ անձից գնումների եղանակով շուրջ 3 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել առանց մրցույթի, սակայն այդ միջոցները կարող են ավելի նպատակային ծախսվել: