Հասարակություն

Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են

Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցվել են

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են, ԱԺ-ում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որ բուհի բնականոն գործունեությունը շարունակվի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նա հավելել է, որ սա անբնական իրավիճակ է, շատ ցավոտ, որ այնպիսի բուհում, որտեղ կրթվում են ապագա ուսուցիչները, տեղի են ունենում նման գործընթացներ։ 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել էին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորը։ 

Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էին նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական