Հասարակություն

Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար

Մանան Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գևորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար, տեղեկացնում է Վայոց ձորի մարզպետարանի լրատվության բաժինը։ 

Նախկին քաղաքապետ Վահագն Արսենյանը հոկտեմբերի 9-ին նշանակվել էր Վայոց ձորի մարզպետ։

«Շնորհավորում եմ Մանան Գևորգյանին՝ Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Մաղթում եմ արդյունավետ աշխատանք, ուժ և հետևողականություն՝ Ջերմուկի զարգացման, բնակիչների բարեկեցության բարձրացման և նոր նախաձեռնությունների իրականացման գործում։ Վստահ եմ, որ փոխադարձ վստահության և համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել համայնքի զարգացման նոր արդյունքների»,- սոցցանցում գրել է Արսենյանը։

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վասիլ Ասլանյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական