Երևան ավագանին որոշել է Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ:
Նշենք՝ Լենինգրադյան փողոցը սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում Սեբաստիայի և Գ. Հասրաթյան փողոցների խաչմերուկ։
Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում՝ հայկական արմատներով ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է որպես ռազմաօդային ուժերի օդաչու։ Նա հիմնադրել է Tracinda Corporation ներդրումային ընկերությունը և երկար տարիներ եղել է MGM Studios, MGM Grand և Chrysler Corporation ընկերությունների խոշոր բաժնետեր։ Քըրք Քըրքորյանը 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո ակտիվորեն ներգրավվեց Հայաստանի աջակցման գործընթացում։ Մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին՝ 98 տարեկան հասակում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։