Հասարակություն

Պաշտպանության նախարարը՝ ժամկետային զինծառայության կրճատման մասին

Պաշտպանության նախարարը՝ ժամկետային զինծառայության կրճատման մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ժամկետային զինծառայության ժամկետը 1.5 տարի դարձնելու՝ ՀՀ վարչապետի հայտարարությանը։

Պապիկյանը նշել է, որ այդ որոշումը երկարաժամկետ պլանավորման արդյունք է։

«Կառավարության ծրագրով ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը։

Երկրորդ փաստաթուղթը՝ ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը, այնտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Սրանով ամեն ինչ ասված է, թե ինչ երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա։ Եվ, իհարկե, ամեն ինչ կախված պիտի լիներ, թե մեզ հաջողվում է արդյոք պայմանագրայինների թվաքանակն ավելացնել»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական