Երևան քաղաքի ավագանին որոշել է համաձայնություն տալ Երևանի Հ. Թումանյանի անվան այգում քանդակագործ Հակոբ Հակոբյանի հեղինակած «Որս» քանդակի հարևանությամբ «Կնոջ ֆիգուր» քանդակի տեղադրմանը և քանդակախումբ ստեղծելուն:
Նշենք՝ Հակոբ Հակոբյանի հեղինակած «Կնոջ ֆիգուր» քանդակի տեղադրման համար Երևան համայնքի բյուջեում փոփոխություններ չեն նախատեսվում, ֆինանսական ծախսերը հոգալու է ՀՀ նախագահի աշխատակազմը: Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923 թ. մայիսի 16-ին՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1962թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան, 1963թ. անդամակցել է Հայաստանի նկարիչների միությանը, 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 1977թ.՝ ժողովրդական նկարչի, 1997թ. արժանացել է «Մեսրոպ Մաշտոց շքանշանի»: