Հասարակություն

Զոհ և վիրավորներ․ ավտովթար՝ Շիրակի մարզում

Զոհ և վիրավորներ․ ավտովթար՝ Շիրակի մարզում

Հոկտեմբերի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Բագրավան-Հայկաձոր ավտոճանապարհի՝ Հայկաձոր բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ 53» մակնիշի խոտով բարձված բեռնատարը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական