ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր դեղագործական ընկերությունների հետ հանդիպման ընթացքում քննարկել է ԱԱՊ օղակից բաց թողնվող դեղերի նոր ձևաչափի գործարկումը, ընթացիկ խնդիրների լուծման ուղիները:
«Ընդհանուր առմամբ՝ քաղաքացիների գոհունակությունը մեծ է, որովհետև իրենք են ընտրում նախընտրած դեղորայքը և դա փաստվում է, թե´ շահառուների թվի, և թե´սպառման ծավալների կտրուկ աճով: Կա՞ն խնդիրներ, այո՛, կան. օրինակ` որոշ դեղերի բացակայությունը և ոչ բոլոր դեղատների օֆերտային միացած լինելը:
Գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում պետք է բոլոր խնդիրները լուծենք և պատրաստ լինենք նաև առողջության ապահովագրության ներդրմամբ էլ ավելի մեծ ծավալ ապահովելու: Քննարկել ենք նաև դեֆիցիտ դեղերի և քաղցկեղի բուժման ավելի մատչելի բրենդների Հայաստանում ներկայացված լինելու հարցերը»,- գրել է նախարարը: