«Եթե մինչև այսօր երեկո իրենք ինչ գրել ու ստորագրել են, չփոխեն, այո սատարելու եմ»,- հայտարարել է Մայր Աթոռի կողմից կարգալույծ արված տեր Արամ քահանա Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կսատարի Վարչապետի՝ Էջմիածնում հոգևոր հավաք անցկացնելու և վեհարանից կաթողիկոսին հեռացնելու նախաձեռնությանը։
«Եւ արդեն պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետը ինչ ասում է՝ ճիշտ է ասում, իսկ ես ճշմարտության կողքին եմ լինելու։ Այո, սատարելու եմ ՀՀ վարչապետին»,- ասել է նա։
Ասատրյանը չի բացառել, որ վարչապետ Փաշինյանը կիրակի Հովհանավանքում մասնակցի իր մատուցած պատարագին. «Վարչապետը ցանկություն ունեցել է գալու պատարագի, ճշտել է՝ պատարագելու եմ, թե ոչ, ես էլ հաստատել եմ։ Բայց դրանից հետո իր կողմից վերջնական հաստատում չկա։ Կարծում եմ՝ կլինի»։