Հասարակություն

Եթե ամենայն հայոց կաթողիկոսն էլ է այդպես անում, իրեն էլ եմ ասում, այո. Տեր Արամ

Եթե ամենայն հայոց կաթողիկոսն էլ է այդպես անում, իրեն էլ եմ ասում, այո. Տեր Արամ

Տեր Արամ քահանա Ասատրյանն անդրադարձել է իրեն կարգալույծ անելու որոշմանը։ Նա զարմանք է հայտնել, որ հարցը քննարկվել է իր բացակայությամբ. «Կարգապահական հանձնախմբին այսօր առավոտյան նամակ եմ ուղարկել, որով իմ համաձայնությունն եմ հայտնում, որ կգամ ու ներկա կլինեմ հանձնախմբի նիստին, որ իմ հարցը կքննարկվեր»,- ասել է նա։ Նախկին հրավերները մերժելու իր որոշմանն անդրադառնալով, Ասատրյանը նշել է, որ ինքը չի գնացել, քանի որ պարզաբանումներ է պահանջել՝ թե ինչու են կանչել. «Իմ՝ լսված լինելու իրավունքն եմ ոտնահարված համարում»,- ասել է նա։

Ասատրյանը նշել է, որ չի հեռանա Հովհանավանքից, հավելել է, որ եկեղեցական կանոններով չի կարգալույծ եղել. «Ինչ-որ մեկը սենյակում նստել է, սպիտակ թերթիկի վրա ինչ-որ բաներ գրել և մեկին զրկել քահանայությունից, կամ ժողովրդին զրկել քահանա ունենալուց, այն դեպքում, երբ օրենքով չի արել, այլ սեփական ցանկություններին հագուրդ տալու համար»։ 

Նա նշել է, որ «ինչ-որ մեկ» ասելով նկատի ունի ամբողջ կարգապահական մարմնին. «Եթե ամենայն հայոց կաթողիկոսն էլ է այդպես անում, իրեն էլ եմ ասում, այո»։

Նա քննադատում է նրանց, որ եկեղեցական կարգուկանոնով չեն առաջնորդվում. «Այն ամենը, ինչ գրված է այստեղ, որ կանոնի մեջ է, խնդրեմ՝ նշեք կանոնը, որ, որպես եկեղեցու դատարան, իրավունք ունեն նման բան անել»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական