Հասարակություն

Դատախազությունը բողոքարկել է Աջապահյանի դատավճիռը

Դատախազությունը բողոքարկել է Աջապահյանի դատավճիռը

Դատախազությունը բողոքարկել է Միքայել Սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է Միքայել Աջապահյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով. հայտնում է Աջապահյանի պաշտպանական թիմը։

Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ իրենց կարծիքով «դատախազությունը հապշտապ կերպով բողոք ներկայացնելով փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը»:

Հիշեցնենք՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական