Հասարակություն

Գյումրիի գլխավոր ճարտարապետը ևս կալանավորվեց

Գյումրիի գլխավոր ճարտարապետը ևս կալանավորվեց

Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը կալանավորվել է. Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնեցին Կոմիտեից:

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական