«Մեր տնտեսությունը մեծ վնասներ է կրելու՝ արտահանման և ներմուծման արդեն իսկ բնականոն գործունեությունը խաթարված է։ Սա չափազանց կարևոր է»,-ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Բավրայի, Բագրատաշենի ու Գոգավանի անցակետերում բեռնատարների վարորդների ակցիային։
Ըստ նրա՝ այդ հարցը բարձրացնելով որևէ հիմնավոր բացատրություն չի լսել՝ արդյոք այդ մարդիկ, որ այդպիսի անելանելի վիճակում են, ինչքան ժամանակ հետո հնարավորություն կունենան իրենց գործառույթը շարունակել. «Այդ պատասխանները, ցավոք սրտի, չեմ լսել»,-ասել է պատգամավորը։