Հասարակություն

9.2 կմ ճանապարհի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են

9.2 կմ ճանապարհի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ շրջայց է կատարել Գեղակերտ- Ծաղկալանջ- Արագած-Աղավնատուն տեղական նշանակության 9.2 կմ երկարությամբ ճանապարհի շինհրապարակում։

Ճանապարհի նորոգման արժեքը 318 միլիոն ՀՀ դրամ է, շինաշխատանքների կեսից ավելին կատարված է, նախատեսվում է ասֆալտապատումն ավարտել նոյեմբեր ամսվա սկզբին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական