Հասարակություն

Ականջներին թող օղ անեն, կատակ չեմ անում. Տեր Արամ

Ականջներին թող օղ անեն, կատակ չեմ անում. Տեր Արամ

Կարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանը նախազգուշացրել է, որ չփորձեն պրովոկացիա անել ու Հովհանավանք այլ հոգևորականի ուղարկել։ «Ոչ միայն ես թույլ չեմ տալու, իմ թույլ տալ-չտալը երկրորդական է, այլ ժողովուրդը թույլ չի տալու։ Եւ ասում եմ, որ ականջներին օղ անեն, որովհետև այս ժամանակ դեպքերից հետո եթե փորձեր անեն, ժողովրդի ուժը կզգան»,- ասել է նա։ 

Ասատրյանը նշել է, որ այդ հայտարարությունն անելուց առաջ ժողովրդի «հաստատումն է» ունեցել. «Ես կատակ չեմ անում, և շարունակության համար ասում եմ՝ զգույշ լինեն»։

Նա կոչ է արել հետևել իրադարձությունների զարգացմանը. «Այնպիսի տեղեկություններ են շուտով լինելու համացանցում, որ այն մարդիկ, որ վատ բաներ են գրում թեկուզ իմ հասցեին, հենց այդ մարդիկ էլ փորձելու են արդարացնել»։

Գնահատեք հոդվածը

3.7 /5
3
գնահատական