Հասարակություն

«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը: «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 28 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական՝ հաջորդ թեկնածու Պետրոս Մեղրյանին:

Պետրոս Մեղրյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից.

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արեգնազ Մանուկյանի պատգամավորի մանդատը տրվել է Պետրոս Մեղրյանին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական