Հասարակություն

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվել է 1․5 տարի։

Իր տեսաուղարձում նա նշել է. «Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք, որ պաշտպանության նախարարը, խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում, օրենսդրական նախաձեռնություններ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետ 2 տարվա փոխարեն սահմանել 1․5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ 2026 թվականի հունվարի ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայություն 2 տարվա փոխարեն կլինի 1․5 տարի։ Շնորհակալություն և բարի ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինվորների»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական