Հասարակություն

Վարդան Ղուկասյանին սնունդ չեն տրամադրել, շաքարային դիաբետ ունի. Փոստանջյան

Վարդան Ղուկասյանին սնունդ չեն տրամադրել, շաքարային դիաբետ ունի. Փոստանջյան

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակի մասին, ասելով, որ նրան չեն տրամադրել սնունդ։

«24 ժամ է անցել Վարդան Ղուկասյանի դեմ այս հարձակումից ու ձերբակալումից և այս ընթացքում նա անգամ հոգուստը չի փոխել. ես ցանկացա կուրտկան փոխանցել իրեն, որ հագուստ ունենա»,- ասել է նա՝ հավելելով, որ այս բոլորը վերաբերմունքի դրսեւորումներ են։

«Երեկվանից մինչև այս պահը պարոն Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ, իսկ ինքն ունի շաքարային դիաբետ։ Մարդը չունի իր հագուստը, չի կարողացել օգտվել հիգիենայի հնարավորություններից, չի կարողացել հագուստ փոխել»,– հայտնել է նա։

Փոստանջյանը տեղեկացրել է, որ իրենց տրվել է միայն դատարանի որոշման քաղվածքը, իրենք ամբողջական ակտը ստանալուց հետո կբողոքարկեն։

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը կաշառք պահանջելու և վերցնելու քրեական վարույթի շրջանակներում երեկ ձերբակալվել է, իսկ այսօր երկու ամսով կալանավորվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական