Հասարակություն

Ավստրալիայի անապատում հայտնաբերվել է առեղծվածային բեկորը

Ավստրալիայի անապատում հայտնաբերվել է առեղծվածային բեկորը

Ավստրալիայի անապատում կարծես տիեզերքից ընկած «անհյուրընկալ այցելու» է հայտնվել։ Հոկտեմբերի 18-ին՝ շաբաթ օրը, Արևմտյան Ավստրալիայում գտնվող հանքավայրի աշխատողները ճանապարհի եզրին նկատել են հսկայական, դեռ ծխացող մետաղական բեկոր։ Դեպքը հետաքրքրել է և՛ ոստիկանությանը, և՛ Ավստրալիայի տիեզերական գործակալությանը, որը հայտնել է, որ նախատեսում է «տեխնիկական ուսումնասիրություն՝ բեկորի ծագումը ճշտելու համար»։

Նախնական տվյալներով՝ առեղծվածային բեկորը պատրաստված է ածխածնային մանրաթելերից և, ամենայն հավանականությամբ, հրթիռի մաս է։  Ըստ ստացված տեղեկությունների՝  բեկորը տիեզերական աղբ է և կարող է պատկանել չինական Jielong 3 (Smart Dragon 3) հրթիռին։

Թեև դեռևս քիչ տեղեկություն կա Jielong 3-ի կոնկրետ բաղադրիչների չափերի և զանգվածի մասին, Լանգբրուեկը վստահ է, որ այս առեղծվածային բեկորը ամենահավանական թեկնածուն է չինական հրթիռի մնացորդ լինելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական