ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ.
Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։
Խաղաղությունը հաստատված է»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը վերացրել էր Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործել են հակամարտության սկզբից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի խմբաքանակն է եղել դեպի Հայաստան։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ արձագանքել էր Ադրբեջանի նախագահի հայտարարությանը՝ նշելով, որ ՀՀ-ն ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։