Հասարակություն

Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը քննարկվում է ՌԴ գործընկերների հետ. ՆԳՆ

Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը քննարկվում է ՌԴ գործընկերների հետ. ՆԳՆ

Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը քննարկվում է ՌԴ մեր գործընկերների հետ՝ օրերի թիվը 180-ի հասցնելու հետ կապված. Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

«Հարցն ընդգրկվել է նաև հոկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում»,-ասացին նախարարությունից։

Հիշեցնենք՝ բեռնատարների վարորդները փակել են Բավրայի, Բագրատաշենի ու Գոգավանի անցակետեր տանող ճանապարհները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական