Հասարակություն

Վարդան Ղուկասյանի պարտականությունները կկատարի Ավետիս Առաքելյանը

Վարդան Ղուկասյանի պարտականությունները կկատարի Ավետիս Առաքելյանը

Գյումրիի համայնքապետի պարտականությունները ըստ օրենքի՝ կկատարի փոխքաղաքապետը՝ Ավետիս Առաքելյանը. Radar Armenia-ին հայտեց համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

Աղեկյանն ասաց, որ քաղաքապետարանը իր գործունեությունը շարունակելու է բնականոն ընթացքով։

Նշենք նաև, Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի փեսան է։

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է կաշառք վերցնելու գործով. նա կալանավորվել է։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիում երեկ ձերբակալված ութ անձանցից հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական