«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 21-ին ժամը 04։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Խորենացու փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով, Խորենացու 3-րդ փակուղիով, Գլինկայի, Քրիստափորի, Սևանի, Զավարյան, Ագաթանգեղոսի փողոցներով և Արշակունյաց պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։