Հասարակություն

ԴՆԹ-ները համընկնում են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մերձավանի սպանության գործից

ԴՆԹ-ները համընկնում են. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մերձավանի սպանության գործից

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը. հայտնում են քննչական կոմիտեից։

«Կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին»,-հայտնում են կոմիտեից։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին սպանվել է Մերձավան համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական