Հասարակություն

Քննչական նոր գործողություններ՝ Գյումրիի քաղաքապետարանում. մանրամասներ

Քննչական նոր գործողություններ՝ Գյումրիի քաղաքապետարանում. մանրամասներ

Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։

«Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ»,- Radar Armenia-ին հայտնեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ այս գործով ձերբակալվել է 33 քաղաքացի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական