Անգլիայի Սաֆոլք կոմսությունում ընթացող Sizewell C միջուկային կայանի շինարարության ընթացքում հնագետները անսպասելի հայտնագործություն են արել․ հողի տակ թաքնված է եղել մոտ հազար տարվա հնության արծաթե գանձ։
Հնագիտական խումբը դեռ 2023-ի ապրիլին հայտնաբերել էր 321 փայլուն արծաթե մետաղադրամ, որոնք փաթաթված էին հին կտորի մեջ՝ թխվածք հիշեցնող ձևով։ Գտածոն թվագրվում է 1036-1044 թվականներով, իսկ մետաղադրամները պահպանվել էին գրեթե կատարյալ վիճակում։ Գանձը փոխանցվել է Սաֆոլքի կոմսության խորհրդին, որպեսզի այն պահպանի և հասանելի դարձնի գիտնականներին ու թանգարաններին։

Հնագետները ենթադրում են, որ այս գանձը կարող էր լինել տեղական մի ազդեցիկ մարդու խնայողություն, որը թաքցվել է 11-րդ դարի քաղաքական անկայունության և վիկինգյան արշավների ժամանակ։