Բեռնատար մեքենաների վարորդները երեկվանից փակել են դեպի Բագրատաշենի, Գոգավանի ու Բավրայի անցակետեր տանող միջպետական ճանապարհները։
Նրանք բողոքում են ՌԴ-ում սահմանված նոր իրավակարգավորումների դեմ, համաձայն որի, 180 օրվա փոխարեն թույլատրվում է ՌԴ-ում մնալ 90 օր, իսկ ժամկետը խախտողները ենթակա են վտարման՝ 3-5 տարվա վերադարձի արգելքով։ Վարորդները ասում են, որ այս իրավիճակում իրենք թույլ չեն տա, որ օտարերկրյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի:
Նրանք երեկ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ, այսօր ևս պատրաստվում են շարունակել ակցիաները, այդ թվում՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ։