Հասարակություն

Վարդան Ղուկասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. պաշտպան

Վարդան Ղուկասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը. պաշտպան

Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը։

«Նկարագրության մեծ մասը վերաբերում է 2024–ի դեկտեմբեր, 2025–ի փետրվար ամիսներին։ Այդ ժամանակ Վարդան Ղուկասյանը համայնքապետ չէր։ 6-7 դրվագից միայն մեկն է վերաբերվում Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքին»,–ասել է Հայրապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական