Գյումրիում քաղաքապետարանի մոտից այսօր ձերբակալվել և համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ. Radar Armenia-ին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիի քաղաքապետարանում իրականացվել են քննչական գործողություններ: Մինչ այդ բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին քաղաքապետարանի մոտ՝ փորձելով կանխել Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը: Իրավապահների և քաղաքացիների միջև տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով մի շարք անձինք բերման են ենթարկվել։