Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրավապահների ուղեկցությամբ դուրս եկավ քաղաքապետարանի շենքից, և մոտեցավ իրեն Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխելու եկած մեքենային։
Նա քաղաքապետարանից դուրս եկավ ծառայողական մուտքով։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։