Հասարակություն

Նախարարը ծանոթացել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի վերականգնման աշխատանքներին

Նախարարը ծանոթացել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի վերականգնման աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով այսօր Տավուշի մարզում էր։ Մինչ Տավուշ հասնելը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ նախարարը  ծանոթացել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներին, որոնք մեծ թափով ընթանում են այս պահին։

Այնուհետև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ նախարարն այցելել է Թթու ջուր-Նավուր ավտոճանապարհ, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են, կատարվել են գծանշման աշխատանքներ և ճանապարհն ամբողջությամբ շահագործվում է։

Հաջորդ կանգառը Տավուշի մարզի Չինչին բնակավայրն էր, որտեղ հիմնանորոգվում է 10 կմ երկարությամբ ճանապարհը։ Տեղում արձանագրվել են մի շարք թերություններ։ Նախարարը հանձնարարել է շինարարին վերացնել թերությունները, բացառել նախագծից շեղումները, քանի որ անորակ աշխատանքը ոչ մի պարագայում չի ընդունվելու։

Այց է կատարվել նաև Տավուշի մարզի Գանձաքար-Իծաքար հիմնանորոգվող ճանապարհահատվածում, որտեղ աշխատանքներն ավարտական փուլում են, ինչպես նաև կանգառ է  կատարվել  Խաշթառակի կամրջի մոտ։ Նոր մետաղական կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են։ Մետաղական կոնստրուկցիաների հիմնական մասն արդեն տեղադրված է։  Խաշթառակի կամուրջը վնասվել էր անցած տարի մայիսյան ջրհեղեղի ժամանակ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական