Հասարակություն

Տնօրեններն ու աշխատակիցները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն. ԿԳՄՍՆ

Տնօրեններն ու աշխատակիցները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է ահազանգեր, համաձայն որոնց` Գյումրու որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը լիարժեք չի կազմակերպվել, երեխաներին ժամանակից շուտ տուն են ուղարկել՝ ծնողներին կամ անձնակազմին հորդորելով մասնակցել հանրահավաքի։

Նշված գործողությունները խախտում են երեխաների կրթության իրավունքը, ինչպես նաև կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջները, որոնցով սահմանվում են ուսումնական հաստատություններում կուսակցական, քաղաքական և կրոնական քարոզչության, ինչպես նաև քաղաքական միջոցառումների անցկացման արգելքները:

Տնօրեններն ու աշխատակիցները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն:

ԿԳՄՍ նախարարությունը նախազգուշացնում է բոլոր կրթական հաստատությունների տնօրեններին՝ ապահովել անխափան ուսումնական գործընթաց և նախատեսում է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին` վերոնշյալ ահազանգերի հիման վրա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական