«Մեր ձևով» շարժումը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ անվերապահ սատարում է Գյումրիի քաղաքապետ, այսօր ձերբակալված Վարդան Ղուկասյանին։
««Մեր ձևով» ժողովրդական շարժումը իր անվերապահ սատարումն է հայտնում Գյումրիի ընտրված քաղաքապետին, որի հանդեպ անթաքույց անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրացվում։
Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին։ Ու եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետը ձերբակալվել է կաշառք վերցնելու մեղադրանքով։