Գյումրիի քաղաքապետարանը վաղվանից գործադուլ է հայտարարում. հայտնել է փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։
«Քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է հայտարարում, դրա իրավունքն ունի։ Իր քաղաքապետին, իր լիդերին չգիտեմ ինչու են տանում ձերբակալման, հետո կալանքի։ Չեմ հասկանում՝ էս ինչ է կատարվում»,- ասել է նա։
Փոխքաղաքապետը չի հավատում Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը. «Ինչ ասես կարող են սարքել»,- ասել է նա։