Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին պասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հոկտեմբերի 22-ին ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևանում հոկտեմբերի 21-ին, 22-ի ուշ երեկոյան, 23-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ի գիշերը, 24-25-ին պասվում է առանց տեղումների եղանակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական