Գյումրիի քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը, ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։
«Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է քաղաքացիներին, որ չտրվեն սադրանքների։ Քաղաքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և չհետևել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ սադրիչ հայտարարություններին։
Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։ Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին»,- ասվում է հայտարարությունում։
Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքապետարանը վաղվանից անժամկետ գործադուլ է հայտարարում։