Իրավապահներն այսօր մտել են Գյումրիի քաղաքապետարան։
Radar Armenia-ն Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացավ, որ իրականացվում են քննչական գործողություններ։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին Կոմիտեից։
Թե ինչ գործի մասին է, մանրամասներ չհաղորդեցին՝ խոստանալով տեղեկություններ տալ ավելի ուշ։