Հասարակություն

Պահածոների արտադրությունը կասեցվել է

Պահածոների արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ են հայտնաբերվել «Էլիզա և Գոհար» ՍՊԸ-ին պատկանող մարինացված բանջարեղենի և մսային պահածոների արտադրամասում (Երևան, Նուբարաշեն):

Մասնավորապես՝

- հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ լվացվող նյութերից, եղել են վնասված,
-ինչպես շինության, այնպես էլ պահեստային մասի պատեր պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
-հոսանքալարերը չեն պահվել պաշտպանիչ տուփի մեջ,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
-սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն եղել պատշաճ մաքրված և ախտահանված:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մարինացված բանջարեղենի և մսային պահածոների արտադրության արտադրական գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական