Հոկտեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցից 2 քաղաքացի էլեկտրահարված վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է Shasmhyan․com-ը, պարզվել է, որ Ա. Միկոյան 111/6 հասցեում կռունկի գործողությունների հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, ինչի հետևանքով կռունկավարն ու տեղում աշխատանքներ կատարող 1 մարդ էլեկտրահարվել են ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վնասվել են նաև կայանված Honda և BMW մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների չպահպանման հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: