Հասարակություն

Գյումրիում՝ բնակարանում հայտնաբերվել է 55-ամյա կնոջ մարմինը

Գյումրիում՝ բնակարանում հայտնաբերվել է 55-ամյա կնոջ մարմինը

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լ. Մադոյան փողոցի 199/1 տան բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Մարինե Պ.-ի դին:Ըստ դատաբժշկի՝ Մարիա Պ.-ի մոտ ախտորոշել են «բիոլոգիական մահ, սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի», իսկ Շիրակի մարզի բնակիչ 68-ամյա Լուիզա Ո.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Սուր էկոգեն թունավորում շմոլ գազից աշտորոշմամբ:

Նրան Գյումրու շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանութան գխավոր վարչության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալեքսան Նորսոյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայի ծխատար խողովակի բացակայության և շմոլ գազի արտահոսքի հետևանքով: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական