Հասարակություն

Վարչապետը մասնակցել է ի պատիվ Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին

Վարչապետը մասնակցել է ի պատիվ Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին:

Այն տրվել է Կաթողիկոս Պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոցի Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. (21-րդ) անունից:

Ճաշին մասնակցել է նաև Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը:

* * *

 

Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 8-ին Մարդինում (Օսմանյան կայսրություն): 1883 թվականին ծխական քահանան, նկատելով տասնչորսամյա Մալոյանի մեջ քահանայական կոչման նշաններ, ուղարկում է նրան Զմմառի Սուրբ Տիրամոր վանք՝ Լիբանան։ 1896 թվականին Մալոյանն ավարտում է բարձրագույն կրթությունը, ձեռնադրվում հոգևորական Զմմառի վանքում և անդամագրվում Զմմառի պատրիարքական կղերական միաբանությանը՝ ստանալով Իգնատիոս անունը:

1897-1910 թվականներին Հայր Իգնատիոսը ծառայում է Ալեքսանդրիայում և Կահիրեում՝ որպես ծխական քահանա։

1911 թվականի հոկտեմբերի 22-ին Հռոմում գումարված եպիսկոպոսական սինոդը նրան ընտրում է Մարդինի արքեպիսկոպոս։

2001թ. հոկտեմբերի 7-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս II-րդը Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանին հանդիսավոր արարողությամբ դասել է Երանելիների շարքը: Արարողության առաջին հատվածը կատարվել է հայկական ծեսով, որը վարել է Կիլիկիո հայոց կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը:

Ֆրանցիսկոս Պապը 2025թ. մարտի 28-ին ստորագրել է Երանելի Իգնատիոս Արքեպիսկոպոս Մալոյանի սրբադասման վերաբերյալ փաստաթուղթ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական