Հասարակություն

«Եվրոբազա»-ից գողացել 13 միլիոն դրամ

«Եվրոբազա»-ից գողացել 13 միլիոն դրամ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՆԳՆ Նուբարաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Հրայր Ա.-ն և հայտնել, որ «Եվրոբազա» ընկերությունից գողություն է կատարվել, հայտնում է Shamsyan.com-ը։

Հրայր Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք Արին Բերդի փողոցում գործող «Եվրոբազա» ընկերության պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են, մտել ներս, ապա իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանի դուռը տեխնիկակական միջոցների գործադրմամբ բացել են և հափշտակել խոշոր չափի գումար:

Դեպքի փաստով քննչական բաժնում «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հրայր Ա.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Եվրոբազա» ընկերության փոխտնօրենն է, իսկ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 13 միլիոն դրամ: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական