Հասարակություն

Վատիկանում մեկնարկել է Երանելի Իգնատիոս Մալոյանի և 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը

Վատիկանում մեկնարկել է Երանելի Իգնատիոս Մալոյանի և 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը

Վատիկանի  Սուրբ Պետրոս հրապարակում մեկնարկել է Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի և 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը՝ Լեւոն 14-րդ պապի գլխավորությամբ։

Միսիոներական համաշխարհային օրվա առիթով՝ հոկտեմբերի 19-ին, Հայոց ցեղասպանության նահատակ հայ արքեպիսկոպոսի հետ միասին սրբերի շարքին են դասվում  6 այլ երանելիներ՝ Պապուա Նոր Գվինեայից աշխարհական կրոնուսույց Փիթեր Տո Ռոթը, ով սպանվել է 1945-ին՝ ի հակառակ ճապոնացիների արգելքի իր կրոնական ծառայությունը շարունակելու համար,  ինչպես նաև  Վերոնայի Ողորմության Քույրերի հաստատության հիմնադիր Վինչենցա Մարիա Պոլոնին, Հիսուսի Աղախինների Միաբանության հիմնադիր Մարիա դել Մոնդե Կարմելո Ռենդիլես Մարտինեսը, Քրիստոնյաների Օգնական Մարիամի դուստրեր միաբանության անդամ Մարիա Տրոնքաթին, վենեսուելացի բժիշկ Խոսե Գրեգորիո Էրնանդես Չիզներոսը, ով անվճար բուժել է աղքատներին և Պոմպեյի Վարդարանի Տիրամոր սրբավայրի հիմնադիր Պարթոլո Լոնկոն։

Միջոցառմանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական