Հասարակություն

Վատիկանում տեղի է ունեցել Երանելիների սրբադասման արարողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ)

Վատիկանում տեղի է ունեցել Երանելիների սրբադասման արարողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ)

Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։ Արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արարողության ընթացքում Նորին Սրբություն Լևոն XIV-րդ պապը ողջունել է արարողությանը մասնակցող առաջնորդներին, որոնց թվում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և բարձրաստիճան այլ հյուրեր։

Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։ Նորին Սրբությունը փոխանցել է իր խոսքն ու օրհնությոնը բոլոր ներկաներին։ Միջոցառման շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև շփում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական