Հասարակություն

Անցկացվել է անվճար ակնային հետազոտություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անցկացվել է անվճար ակնային հետազոտություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տեսողության համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 9-ին, Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոնում անցկացվեց անվճար ակնային հետազոտություն։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նախաձեռնությունն իրականացվել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։

Քաղաքացիները հնարավորություն ունեցան ստանալակնաբույժի խորհրդատվություն, իսկ շաքարային դիաբետով տառապող կամ ռիսկային խմբերում գտնվող անձանց համար կատարվեց նաև ակնահատակի հետազոտություն։

Արդեն 22 տարի շարունակվող այս նախաձեռնության նպատակը ակնային խնդիրների վաղ հայտնաբերումն ու դրանց արդյունավետ բուժումն է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական