Իրազեկ քաղաքացիների միավորումից հայտնում են․
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 16:30-ից մեկնարկել էր հանրահավաք` ի աջակցություն կալանավորված ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:05-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7450 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։