Հասարակություն

10 անձ հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Ալափարս-Չարենցավան խաչմերուկում տեղի ունեցած վթարի մասին

10 անձ հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Ալափարս-Չարենցավան խաչմերուկում տեղի ունեցած վթարի մասին

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով։

Պարզվել է, որ ժամը 19։40-ի սահմաններում Ալափարս-Չարենցավան խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի մեքենաները։
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական