Հասարակություն

Ավտովթար՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ի մասնակցությամբ․ կա 8 վիրավոր

Ավտովթար՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել»-ի մասնակցությամբ․ կա 8 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Էրիկ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, 43-ամյա Գայանե Վ․-ի վարած «Kia» մակնիշի և 41-ամյա Արամ Մ․-ի վարած, թիվ 275՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական