Վանաձորի ԲԿ-ից հայտնում են․
ՎԲԿ-ում լույս աշխարհ է եկել արցախցի ընտանիքի տասներորդ երեխան՝ փոքրիկ Հայկը։
ԲԿ-ի տնօրեն Մեսրոպ Հազրոյանը, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի ուղեկցությամբ, այցելել է 38-ամյա երջանիկ մայրիկին, շնորհավորել բալիկի ծննդյան կապակցությամբ, նվիրել ծաղիկներ ու բուժանձնակազմից հետաքրքրվել մայրիկի ու փոքրիկի առողջական վիճակով։
3․100 կգ քաշով և 51 սմ հասակով ծնված Հայկի ծնունդն ընդունել են մեր փորձառու բժիշկներ, մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Միրզոյանը եւ նեոնատոլոգ Սվետլանա Պապիկյանը։
Մայրիկի և բալիկի առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Ընտանիքն Արցախից Հայաստան է տեղափոխվել 2023թ․-ին։